Ակնաբուժական կենտրոն
Մեր մասին

             «Ալիսա» ակնաբուժական կենտրոնը բացվել է 2019 թվականին:

             «Ալիսա» ակնաբուժական կենտրոնի գործունեության նպատակն է Շիրակի և հարակից մարզերի տեսողական խնդիրներ ունեցող հիվանդներին տրամադրել բարձրակարգ ակնաբուժական ծառայություն և իրականացնել այն մարզի և Երևանից ժամանող մասնագետների սերտ համագործակցությամբ: Հմուտ մասնագետների ներգրավումը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր հիվանդին ցուցաբերել անհատական մոտեցում, կիրառել ախտորոշման ժամանակակից տեխնոլոգիաներ և բուժման առաջատար մեթոդներ՝ դեղորայքային, լազերային և վիրաբուժական

            «Ալիսա» ակնաբուժական կենտրոնը հագեցած է նորագույն ախտորոշիչ սարքավորումներով, մասնավորապես՝ ճեղքային մանրադիտակներով, լենսմետրով, աուտոկեռատոմետրով, աուտոռեֆրակտոմետրով, ուլտրաձայնային հետազոտման սարքավորումով, համակարգչային պերիմետրով, ակնահատակի ֆլյուորեսցեին անգիոգրաֆիայի ֆոտոկամերայով և օպտիկական կոհերենտ տոմոգրաֆով։

Կազմավորման ընթացքում Ալիսա ակնաբուժական կենտրոնը աջակցություն է ստացել “HI-AM” Foundation, ԱՄՆ կողմից։

            «Ալիսա» ակնաբուժական կենտրոնում տեղադրված են լազերային սարքավորումներ, որոնք հնարավորություն են ընձեռում կատարելու տարատեսակ լազերային բուժումներ։  Սարքավորումներից մեկը` Quantel Medical Օptimis մոդելի լազերը, ակնաբուժական ոլորտի նորագույններից է և բացառիկ է Հայաստանի համար: Quantel Medical Օptimis լազերով իրականացվում է սելեկտիվ տրապեկուլոպլաստիկա, որը փոխարինում է գլաուկոմայի կաթիլային-դեղորայքային երկարամյա բուժմանը, շատ դեպքերում նաև՝ գլաուկոմայի վիրահատությանը: Այս լազերով կատարվում են նաև այլ բուժումներ, մասնավորապես, իրիդոտոմիա և երկրորդային կատարակտի հեռացում։ 

         Կենտրոնի մեկ այլ լազերային սարքավորումը՝ VITRA2 Argon 532 նմ լազերը, ևս եզակի է և օգտագործվում է ակնահատակի բազմաթիվ հիվանդությունների բուժման համար:

Ակնահատակի լազերային բուժման արդյունավետությունը զգալիորեն պայմանավորված է ցանցաթաղանթի անոթային համակարգի մանրակրկիտ հետազոտությամբ։ Վերջինս Ալիսա Կենտրոնում իրականացվում է ակնահատակի ֆլյուորեսցեին անգիոգրաֆիայի ֆոտոկամերայով TRC NW 8/8F, որը լավագուններից է – այն ի շնորհիվ համակարգչային բաղադրիչի կարող է պատկերները փոխանցել կոնսոլտանտին ցանկացած կլինիկայում և ցանկացած երկրում։

           Եթե հիվանդին ցուցված է վիրահատական միջամտություն, ապա այն կիրականացնեն հմուտ ակնաբույժ-վիրաբույժները, նորագույն սարքավորումներով կահավորված ժամանակակից վիրահատարանում։             

            «Ալիսա» ակնաբուժական կենտրոնը  աշխատում է շաբաթվա բոլոր օրերին, իսկ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին հիմնական բուժանձնակազմի բուժական և վիրահատական աշխատանքներին միանում են նաև Երևանից ժամանած մասնագետներ՝ դոկտոր - պրոֆեսոր Ա. Գաբրիելյանի ղեկավարությամբ։

            «Ալիսա» ակնաբուժական կենտրոնը սպասարկում է բոլոր տարիքային խմբերի հիվանդներին, ներառյալ նորածիններին և մանուկներին։

Կայքի հարգելի այցելուներ,

 ծանոթացեք մեր ծառայություններին և մի վարանեք այցելել Ալիսա ակնաբուժական կենտրոն

 ճշգրիտ ախտորոշում և որակյալ բուժում ստանալու համար։

Ալիսա ակնաբուժական կենտրոնի թիմը պատրաստ է ընդունել Ձեզ

 շաբաթվա բոլոր օրերին։

Ավելին

ՍԵՎԱԿ ԱՎԱԳՅԱՆՀԻՄՆԱԴԻՐ

ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԱԿՆԱԲՈՒՅԺ - ԽՈՐՀՐԴԱՏՈՒ

ԹԻՄ

Հասմիկ ՇահնազարյանԱԿՆԱԲՈՒՅԺ

ԻՆԱՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ

ԳԱՅԱՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆՎԻՐԱՀԱՏԱՐԱՆԻ ԲՈՒԺՔՈՒՅՐ

ԱՆՆԱ ՄԱՆԱՍՅԱՆԱԿՆԱԲՈՒՅԺ

Մեր մասնագետների մասին ավելին իմանալու համար սեղմել

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Կարճատեսություն Հեռատեսություն Աստիգմատիզմ
Կատարակտի վիրահատություն
Գլաուկոմայի Լազերային և Դեղորայքային բուժում
Ներակնային ներարկումներ
Կոպերի բորբոքում
Շլություն
Մանկական ծառայություններ
Արցունքային համակարգ
Տեսողության թերապիա
Համայնքային այցեր

ՃՇԳՐԻՏ
ՀԵՏԱԶՈՏՈՒՄ

Լավագույն
մասնագետներ

ԱՆՀԱՏԱԿԱՆ
ՄՈՏԵՑՈՒՄ

ՆՈՐԱԳՈՒՅՆ
ԼԱԶԵՐՆԵՐ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ
ՎԻՐԱՀԱՏԱՐԱՆ
ԱՅՑԵԼՈՒԻ ՀԱՄԱՐ

Ինչ ակնկալել առաջին այցի ժամանակ

Խնդրում ենք ժամանել Ալիսա Ակնաբուժական Կենտրոն նշանակված այցեժամից 10-15 րոպե շուտ, որպեսզի մինչև ակնաբույժի քննումը լրացվեն Ձեր ռեգիստրացիոն/տեղեկատվական թերթիկները։

Ձեր առաջին այցը կտևի մոտավորապես 1-2 ժամ։ Մանրակրկիտ և բազմակողմանի քննման, ինչպես նաև գործիքային հետազոտությունների կամ բուժական միջամտությունների նպատակով հաճախ անհրաժեշտ է համապատասխան կաթիլներով լայնացնել երկու աչքերի բբերը։

Ցանկալի է Ձեզ հետ ունենալ արևային ակնոցներ, քանի որ լայն բբերի պարագայում պայծառ արևը կարող է առաջացնել լուսավախություն (բայց ոչ որևէ վտանգ)։

Անվտանգության նկատառումներից ելնելով նախընտրելի է խուսափել մեքենա վարելուց բբերի լայնացմանը հաջորդող 2-3 ժամվա ընթացքում։ Այնուհանդեռձ, բբերի լայնացումը էականապես չի սահմանափակելու Ձեր առօրյա տեսողական գործողութունները։

Լազերային միջամտությունները և ներակնային ներարկումները  հնարավոր է նշանակվեն այցելության օրը և կատարվեն կենտրոնում, իսկ եթե լինի վրահատական բուժման կարիք, ապա վիրահատությունը կնշանակվի ըստ հիվանդության բնույթի և հրատապությանը և կիրագործվի Կենտրոնի վիրահատարանում:

Մինչև 18 տարեկան երեխաների համար Ալիսա Ակնաբուժական Կենտրոն այցելելուց առաջ ցանկալի է առցանց լրացնել հարցաշարը հետևյալ հղումով՝ 

Սեղմեք այստեղ և լրացրեք

Ինչ ունենալ Ձեզ հետ

1) Ձեր  անձը հաստատող փաստաթուղթ կամ վարորդական իրավունք, 

2) Օգտագործվող դեղորայքի ցանկ,

3) Ձեր ընտանեկան բժշկի անուն և աշխատանքի վայրի հասցե,

4) Նախկինում կատարված աչքի հետազոտությունների տվյալներ (եթե նախկինում հետազոտվել եք),

5) Ձեր ներկայիս օպտիկական ակնոցներ,

6) Արևային ակնոցներ:

Գնացուցակ


Վճարների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար


խնդրում ենք զանգահարել Ալիսա ակնաբուժական կենտրոն՝ 


մասնավորապեսեթե հիվանդը ունի բժշկական


ապահովագրություն կամ պետպատվերի ուղեգիր:

Ծանոթացեք գնացուցակին

ԿԱՊ

ՀՀ, 2601, Շիրակի մարզ,
գյ. Ախուրյան,
Ախուրյանի խճ. 20
(ՀՕՄ-ի Ախուրյանի Մոր
և Մանկան
առողջության կենտրոն)

+37431271169
+37477371169

FAX: +374 312 711 69
alisaeyecenter2323@gmail.com
info@alisa.am